Իրավաբանական ծանուցում
«ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի կայքի (այսուհետ՝ Կայք) օգտագործման ընդհանուր դրույթներն ու պայմանները՝
Այցելելով կայք՝ Դուք պարտավորվում եք պահպանել «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Տվյալների հրապարակայնության հանրային հետաքրքրության մասին» և «Հեղինակային իրավունքի մասին» օրենքները և այլ համապատասխան օրենքի ուժով կարգավորված կանոնակարգեր:
Մուտք գործելով և զննելով Կայքի բովանդակությունն ու էջերը, Դուք համաձայն եք սույն ծանուցման մեջ պարունակվող օգտագործման պայմաններին ՝ առանց որևէ սահմանափակման կամ վերապահման:
Օգտագործելով կայքէջը, Դուք ընդունում եք օգտագործման պայմանները՝ անկախ նրանից դրանք կարդացե՞լ եք, թե ոչ: Օգտագործման պայմանների անտեսումը օգտագործողին չի ազատում պատասխանատվությունից:
«ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի համար չափազանց կարևոր է պահպանել կայքի այցելուների կողմից տրամադրված տվյալները, երաշխավորել այցելուների տեղեկատվության ինքնորոշման իրավունքը և ապահովել Կայքի անվտանգ զննում, որի համար ձեռնարկվել է անհրաժեշտ տեխնիկական, անվտանգության և կազմակերպչական միջոցառումներ:
«ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ առաջնորդվելով այս հղումով:
https://hu.egis.health/adatvedelem.
Պատասխանատվության սահմանափակում
«ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի ծառայության այցելուներն ու օգտվողները ընդունում են, որ ՝
· ցանկացած նպատակով կայք այցելելը կամ օգտագործելը կատարվում է իրենց իսկ հայեցողությամբ, ռիսկով և պատասխանատվությամբ: Ինչպես նաև Կայքի միջոցով ձեռք բերված ցանկացած տեղեկատվություն նրանց կողմից օգտագործվում է կամավոր կերպով՝ իրենց իսկ հայեցողությամբ:
· «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ն, Կայքի ստեղծողները և օպերատորները պատասխանատվություն չեն կրում ցանկացած սխալի, վնասի կամ ձախողման համար, որը կարող է առաջանալ կայք այցելելու կամ օգտագործելու հետ կապված.
· «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ն պատասխանատու չէ ցանկացած ուղղակի կամ անուղղակի կորստի, վնասի կամ ծախսերի համար, որոնք առաջացել են կայքի ոչ պատշաճ շահագործման կամ ընդհատման պատճառով: Ինպչես նաև, պատասխանատու չէ, ինտերնետային կայքի կամ դրա միջոցով հասանելի տվյալների բովանդակության և այլ տեղեկատվության համար, ներառյալ, դրանց ճշգրտությունը, արժույթը, ամբողջականությունը, վավերականությունը, որոշակի նպատակները, հուսալիությունը կամ պիտանելիությունը;
· «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել Կայքի բովանդակությունը՝ առանց նախազգուշացման, կամ դադարեցնել կամ դրա կամ այս կամ այն ծառայությունները:
· Կայքը կարող է կապված լինել այլ կայքերի հետ, որոնց օգտագործելիությունը վերահսկվում է վերահսկվում է «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի կողմից, սակայն, այն մերժում է ցանկացած պատասխանատվություն դրանց բովանդակության համար, ինչպես նաև դրանց օգտագործման արդյունքում բխող ցանկացած վնասի կամ կորուստի համար.
· Կայքում հրապարակված ցանկացած բովանդակություն, միայն տեղեկատվական նպատակներով է և ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես խորհուրդ կամ առաջարկություն, և ոչ էլ կարող է ինչ-որ հիմք հանդիսանալ որևէ որոշման կամ գործողության համար,
ներառյալ, բժշկական տեղեկատվություներն, որոնք չեն կարող փոխարինել պատշաճ բժշկական խորհրդատվություններին, և ուղեկցվում են մանրամասն զննումներով:
Հեղինակային իրավունք և այցելուների հաղորդակցություն
Կայքում տեղադրված բոլոր տեղեկությունները, ներառյալ կայքի ընդհանուր ձևավորումը և ոգին, ինչպես նաև, պատկերի և տեքստի բովանդակության վերաբերյալ բոլոր տեղեկությունները պաշտպանված են հեղինակային իրավունքի և արդյունաբերական սեփականության մասին օրենքներով: Համապատասխան իրավունքները բացառապես պատկանում են «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ին:
Հեղինակային իրավունքի մասին օրենքի դրույթներին համապատասխան կարգով և միայն անձնական օգտագործման համար՝ Դուք կարող եք ներլցնել տեղեկատվությունը «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի կայքէջից և նույնը ցուցադրել ցանկացած ձևով, սակայն այն չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծառայել ֆինանսական եկամուտների ստեղծման կամ ավելացման նպատակներին: Այս կերպով օգտագործված ցանկացած տվյալ կամ ինֆորմացիա պետք է ուղեկցվի հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության այլ իրավունքների վերաբերյալ համապատասխան ծանուցագրերով: Կայքից ցանկացած գրականության կամ գիտական աշխատանքների ազատ օգտագործման համար պետք է ցիտել ստեղծագործության աղբյուրը և հեղինակին:
Առանց «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի նախնական գրավոր համաձայնության, ոչ դուք, ոչ ինչ-որ երրորդ կողմ չպետք է օգտագործի, ամբողջովին կամ մասամբ փոփոխի կայքի բովանդակությունը՝ ցանկացած հրապարակայնության կամ առևտրային նպատակով:
Կայքի պորտալային համակարգում պարունակվող ապրանքային նշանների, արտոնագրերի, այլ գույքային իրավունքների և ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ հղումների միջոցով հասանելի տեղեկատվությունը, չի կարող մեկնաբանվել որպես Ձեզ տրված իրավունք կամ լիցենզիա:
«ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ն իր իրավունքներից որևէ մեկը չի վերագրում կամ փոխանցում Կայքի այցելուին:
Քանզի Կայքում հայտնված անվանումները, գույքային և դոմեյն անունները «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի սեփականությունն են, դրանք չպետք է օգտագործվեն բիզնես նպատակներով:
«ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ն չի երաշխավորում երրորդ կողմին պատկանող որևէ տեղեկատվություն. այդպիսի տեղեկատվության օգտագործումը կամ ներբեռնումը պահանջում է երրորդ կողմի սեփականատիրոջ համաձայնությունը:
Կայքի բովանդակությունը և այնտեղ տեղադրված տեղեկատվությունը մշտապես ստուգվում են՝ էթիկայի սկզբունքներին չհամապատասխանող տեղեկատվության զտման, երրորդ անձանց իրավունքները պաշտպանելու և օրենքներն ու կանոնակարգերը պարտադրելու նպատակով: Կայքի օպերատորն իրավասու է ջնջել ցանկացած չարտոնված բովանդակություն: Կայքն օգտագործելիս Դուք համաձայնվում եք չբեռնել որևէ տվյալ կամ տեղեկատվություն, որը հակասում է օրենքին: Դուք գիտակցում եք նաև, որ վերոնշյալ կետի խախտման դեպքում ձեզանից կպահանջվի վնասի փոխհատուցում:
Բացառությամբ մեր գլխավոր էջի հղումների, առանց մեր նախնական գրավոր համաձայնության խստիվ արգելվում է շրջանառել մեր էջերը կամ տեղադրել որևէ հղում:
Կայքը վերահսկվում և շահագործվում է Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի կողմից (1106 Բուդապեշտ, Քերեզտուրի փ. /Keresztúri út/ 30-38)
Կայքը վարելու համար պատասխանատու աշխատակազմի անդամ. Դոռա Մեզո email: mailbox@egis.hu