Վերջնական արտադրանքի մշակում
Արտադրանքի զարգացման նպատակը հիվանդների կարիքները բավարարող լավագույն դեղաձևերի մշակումն է:
Մենք ունենք արտադրանքի զարգացման ենթակառուցվածքներ մեր բոլոր երեք արտադրատարածքներում (Հունգարիա): Մենք իրականացնում ենք հեղուկ և կիսապինդ արտադրանքների մշակում (դոնդող, քսուքներ,նրբաքսուքներ, լուծույթներ, մոմիկներ և այլն) Կյորմենդի արտադրատարածքում, որոնք այնուհետև վերջնական արտադրվում են նույն վայրում գտնվողն մեր գալենական գործարանում: 2010թ-ից Բուդապեշտի Բյոկենֆօլդի փողոցի մեր արտադրատարածքներում մենք մշակում ենք տարբեր պինդ դեղաձևեր: Այստեղ մշակված դեղամիջոցներն արտադրվում են արդյունաբերական մասշտաբով դեղահաբերի արտադրության Բյոկենֆօլդի փողոցում տեղակայված գործարանում ՝ կամ Կյորմենդում: 2018թ-ից սկսած այս արտադրատարածքներում մենք սկսել ենք նաև տարբեր դոնդողների և քսուքների մշակումը: Բուդապեշտի Կերեսուրի փողոցում գտնվող մեր արտադրատարածքներում հիմնադրել ենք բարձր արդյունավետ նյութերի մշակման լաբորատորիա, որտեղ ինչպես և ակտիվ բաղադրատարրերի զարգացման մեր ստորաբաժանումում, ունենք ժամանակակից պայմաններով աշխատանքային միջավայր: Այստեղ կան մեկուսիչներ `պաշտպանելու մեր աշխատակիցներին և շրջակա միջավայրը:
Մտավոր սեփականության վերլուծություն (IP)
Այս գործընթացի նպատակն է ուսումնասիրել գիտական հրապարակումներում, արտոնագրային հայտերում և շնորհված արտոնագրերում առկա տեղեկատվությունը`իմանալու համար գիտության ներկա վիճակի և մտավոր սեփականության իրավունքի հետ կապված սահմանափակումների մասին:
Դեղերի լաբորատոր մշակում
Նպատակն է փոքրածավալ փորձերի միջոցով հաստատել տվյալ ակտիվ բաղադրատարրի և բուժական կարիքների համար առավելագույնս հարմար դեղաչափերը և դեղաձևերը: Դեղաձևը, բաղադրությունը և արտադրական տեխնոլոգիան միասին որոշում են, թե ինչ արագությամբ և ինչ քանակությամբ է ակտիվ բաղադրատարրը փոխանակության ենթարկվում մարդու օրգանիզմում: Մյուս կարևոր ասպեկտներ են արտադրանքի կայունությունն ու պահպանման ժամկետը, ինչպես նաև առաջնային փաթեթավորման նյութը, որն անմիջական շփման մեջ է դեղորայքի հետ: Կարևոր է նաև լաբորատոր արտադրության զարգացման գործընթացում հաշվի առնել հետագա արդյունաբերական ծավալների արտադրական խնդիրները:
Ապրանքների վերլուծական փորձարկում
Դրա նպատակն է վերլուծել բաղադրատարրերի համատեղելիությունը, ինչպես նաև ստուգել ֆիզիկական բնութագրերը, մաքրությունը, ակտիվ նյութի ձերբազատումը և դեղաձևի կայունությունը `առավելագույնս հարմար բաղադրակազմ ստանալու համար: Արտադրանքի մշակման ընթացքում պետք է շարունակաբար մշակվեն նաև վերլուծական մեթոդներ. այնքան ժամանակ, մինչև ստացվի վերլուծական մեթոդների համապատասխան մի շարք, որն ապահովում է դեղերի որակի համապարփակ նկարագրություն և հետագայում կօգտագործվի նաև որակի վերահսկման և արտադրանքի թողարկման մեջ:
Այս ամենը արվում է արտադրական տեխնոլոգիայի ծավալների մեծացմանը զուգահեռ դեղաձևերի և բաղադրակազմի վերջնականացմամբ:
Արտոնագրային հայտի կազմումը
Եթե զարգացումը բերում է նորարարության, ինչպիսիք են նոր դեղաձևը (մասնավորապես նոր բաղադրակազմը) կամ արտադրական գործընթացը, որոնք արժեքավոր են արդյունաբերական սեփականության իրավունքի տեսանկյունից, ապա կարևոր է ձեռք բերել արտոնագրային պաշտպանություն`մեր մրցունակությունը բարձրացնելու համար:
Ակտիվ բաղադրատարրերի մասշտաբը
Դրա նպատակն է վերլուծել արտադրական գործընթացի մասշտաբի ընթացքում ֆիզիկական / քիմիական որակի վրա ազդող գործոնները, ուսումնասիրել փոշու տեխնոլոգիական ընթացակարգերը, բարելավել գործընթացը և հստակեցնել վերջնական արտադրանքի բնութագրերը: Լաբորատորիայի սանդղակի չափից սկսած նյութի քանակը աստիճանաբար ավելանում է մինչև արդյունաբերական խմբաքանակի քանակը, այսինքն՝ արդյունաբերական արտադրության չափը: