ԷԳԻՍ ԽՈՒՄԲԸ Կենտրոնական - Արևելյան Եվրոպայում առաջատար գեներիկ դեղագործական ընկերություններից մեկն է, և նրա գործունեությունը ներառում է դեղագործական բոլոր ոլորտները: Էգիսը հանդիսանում է ՍԵՐՎԻԵՐ ԽՄԲԻ անդամ՝ միջազգային դեղագործական ընկերություն, որը ղեկավարվում է շահույթ չհետապնդող հիմնադրամով, որի գլխամասը գտնվում է Ֆրանսիայում:
2022/2023 ֆինանսական տարում Էգիս Խումբը արել է մաքուր 631.7 միլիոն եվրոյի վաճառք: Բացի Հունգարիայից, մեր արտադրանքը «ԷԳԻՍ» ապրանքանիշի ներքո վաճառում ենք 17 երկրում՝ դուստր ձեռնարկությունների և ներկայացուցչությունների միջոցով:
Էգիսի արտադրանքը սկսվում է ակտիվ բաղադրատարրից՝ սկսած հաբերից և ներարկումներից մինչև գալենական (այսինքն հեղուկ և կիսապինդ) դեղաձևեր և 100 երկրներում հասանելի է մեր դուստր ձեռնարկությունների և ներկայացուցչական գրասենյակների կամ գործընկերներ կազմակերպությունների միջոցով:
Վերջին ֆինանսական տարվա ընթացքում մենք շուկայում վաճառել ենք 653 ապրանքատեսակ, որը պատկանել է 177 ապրանքային շարքին և պարունակում է 158 ակտիվ բաղադրատարր:
Ուշադրության կենտրոնում է սրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգերի հիվանդությունների բուժումը: Այնուամենայնիվ, մենք նաև տրամադրում ենք բուժման ժամանակակից լուծումներ դիաբետոլոգիայի, մաշկաբանության և վերքերի խնամքի ոլորտում: 2013 թ.-ին Էգիս Խումբը գործարկել է իր առաջին կենսանմանակ մոնոկլոնալ հակամարմնի արտադրանքը: Սա նաև Եվրոպական Միությունում առաջին կենսանմանակ մոնոկլոնալ հակամարմինն էր (mAb): Այդ ժամանակվանից ի վեր, Էգիս Խումբը գործարկել է ևս երեք կենսանմանակ դեղամիջոց:
Լինելով Կենտրոնական Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի այնպիսի ընկերություններից, որը վճռականորեն է նվիրված նորարարություններին, Էգիս Խումբը տարեկան մոտավորապես 48 միլիոն եվրո է նվիրում Արտադրանքի Հետազոտության և Զարգացամ: Նրա հետազոտության և զարգացման գործողությունները կենտրոնանում են բարձրորակ, արժեքավոր բրենդավորված վերարտադրված ապրանքատեսակների վրա:
Վերջին քսան տարիների ընթացքում Էգիս Խումբը ավելի քան 834 միլիոն եվրոյի ներդրում է կատարել այնպիսի բարելավումների մեջ, ինչպիսիք են մեր պատրաստի արտադրանքի ողջ գործընթացի արդիականացումը, ինչպես նաև Հունգարիայում նորագույն հետազոտական և զարգացման կենտրոններ հիմնելը: Հզոր (այսինքն ՝ շատ փոքր չափաբաժիններով զգալի կենսաբանական ազդեցություն ունեցող) դեղամիջոցների և պատրաստի արտադրանքի մշակումը հնարավոր է դարձել նաև Բուդապեշտի մեր ձեռնարկությունում, որտեղ ավարտվել է նաև ակտիվ բաղադրիչների արտադրության ավանդական տեխնոլոգիայի համապարփակ արդիականացումը: Կյորմենդում գտնվող մեր գործարանում իրականացվել են զարգացման որոշ լայնածավալ աշխատանքներ: 2019 թվականի սեպտեմբերին բացվել է Գալենիկ նոր գործարանը, իսկ 2021 թվականի աշնանը գործարկվել են երկու բարձր տեխնոլոգիական զարգացումներ. ավարտվել է փաթեթավորման գործարանի լայնածավալ ընդլայնման առաջին փուլը, և ստեղծվել են հատուկ դեղամիջոցների (որպես կանոն, ուռուցքաբանական արտադրանք) արտադրության հնարավորություն։