Խնդրում ենք հայտնել ցանկացած վնասակար իրադարձության մասին, որոնք հնարավոր է կապված են «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի արտադրանքների հետ:
Address | Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, 4-րդ հարկ: |
Mail address | Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, 4-րդ հարկ: |
Phone | +374 10 57 45 09 |
Nazeli.Sargsyan@egis.am |
Կարող եք օգտագործել հետևյալ առցանց կապի ձևանմուշը` ընտրված թեմայի համար պատասխանատու մեր բաժին հաղորդագրություն ուղարկելու համար:
Կազմակերպության էլեկտրոնային հասցեներ
Address: | 1134 Budapest, Lehel utca 11-15., Hungary |
Phone: | +36 1 803-222 |
Telefax: | +36 1 383-9257 |
Address: | 1165 Budapest, Bökényföldi út. 118-120., Hungary |
Phone: | +36 1 803-4222 |
Telefax: | +36 1 803-4222 |
Address: | 9900 Körmend, Mátyás király utca 65., Hungary |
Phone: | +36 94 883-100 |
Telefax: | +36 94 410-622 |
Խնդրում ենք հայտնել ցանկացած վնասակար իրադարձության մասին, որոնք հնարավոր է կապված են «ԷԳԻՍ Դեղագործական գործարան» ՓԲԸ-ի արտադրանքների հետ:
Դեղազգոնության սկզբունքները
«ԷԳԻՍ դեղագործական գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցչությունը Հայաստանում մշտական դիտարկումներ է իրականացնում իր դեղերի անվտանգ օգտագործման և հիվանդների առողջության վերաբերյալ: Հետևելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և ընդհանուր էթիկական սկզբունքներին, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում ԷԳԻՍ դեղագործական գործարանի արտադրության դեղերի կողմնակի ազդեցությանը, ազդեցության բացակայությանը, որակի կամ կեղծված լինելու կասկածի մասին տեղեկատվությանը, հավաքագրում, գնահատում և կառավարում այդ ինֆորմացիան:
Մեր նպատակն է՝ ԷԳԻՍ դեղագործական գործարանի դեղերի անվտանգ օգտագործման մասին տվյալներ տրամադրել հիվանդներին, բժիշկներին և դեղագործներին, որպեսզի հեշտացվի հիվանդների վերականգնումը և նվազագույնի հասցնվի կողմնակի ազդեցությունների ռիսկերը:
Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է հիվանդների, բուժաշխատողների և դեղագործների հետ համագործակցել` տեղեկատվություն հավաքելով իրենց մասնագիտական պրակտիկայում հանդիպող դեղերի անբարենպաստ ազդեցության մասին:
Մենք խորապես համոզված ենք, որ բուժման անվտանգությունը մեր ընդհանուր գործն է:
«ԷԳԻՍ դեղագործական գործարան» ՓԲԸ-ի արտադրանքի հետ կապված անբարենպաստ երևույթների մասին խնդրում ենք տեղեկացնել Ձեզ համար հարմար ցանկացած եղանակով`
1. Էլ.փոստ ՝ info@egis.am (արագ հետադարձ կապի համար խնդրում ենք նամակում նշել կոնտակտները)
2. Հեռախոս `+ 374-77-813031 (օրական 24 ժամ, շաբաթական 7 օր):